«Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները հաստատելու հնարավորությունը մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների շնորհիվ.
«Ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, երբ մենք որոշեցինք մարդկային, դրացիական արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարեսկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, և Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց ճիշտ այդպես էլ ընկալեցին ու ընդունեցին»։
Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, ու հիմք կստեղծվի դրացիական բնականոն հարաբերությունների զարգացման համար։