Երևանում այս տարի շահագործման է հանձնվելու հիմնանորոգված 22 մանկապարտեզ: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի քաղաքապետարանը պլանավորում է շահագործման հանձնել 33 հիմնանորոգված մանկապերտեզ։ Բացի այդ, նախատեսվում է կառուցել 4 նոր մանկապարտեզ։
«Դրանից հետո Երևանում մնալու է չհիմնանորոգված 35 մանկապարտեզ։
Կարող ենք ասել, որ 2025 թվականի ավարտին Երևանում այլևս չհիմանորոգված մանկապարտեզ չի լինելու։
Այս ծավալի աշխատանք խորհրդային տարիներից ի վեր մայրաքաղաքի մանկապարտեզներում ուղղակի չի իրականացվել»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է այգիներին, ըստ Ավինյանի, դրել են քաղաքական նպատակ բոլոր հնարավոր այգիների տարածքները բարեկարգել, կանաչապետել, մաքրել ինչ կրպակներից, սրճարաններից։