Հասարակություն

Դատարանները բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվել է քննարկման

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում»ծրագրի աջակցությամբ՝ այսօրվանից մեկնարկեցին օրենսդրական բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումները, որոնք միտված են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, դատավորների գերծանրաբեռնվածության թոթափմանն ու երկրում արդարդատության որակի բարձրացմանը։

ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ, այսօր, ի թիվս այլնի, քննարկման մասնակիցներն անդրադարձան վարչական դատարանից և վարչական դատավարության օրենսգրքից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված վարույթների թոթափմանն ու վճարման կարգադրությունները և պարզեցված վարույթները նոտարներին փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերին։

Օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկումներին հրավիրված էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձիք։ Հավելենք, որ բարեփոխումներին ուղղված քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

11 minutes ago

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

30 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

45 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

1 hour ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

2 hours ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

2 hours ago