Արցախ
18.04.2023

Ներսիսյանը հրավիրել է խորհրդակցություն

Ներսիսյանը հրավիրել է խորհրդակցություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Կառավարությունը։

«Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները:

Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումների և ապրանքների բաշխման ու վաճառքի կազմակերպումն էր: Բեռնափոխադրումների վերաբերյալ պետական նախարարը, մասնավորապես, նշել է՝

«Թեպետ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի միջոցով իրականացվում են փոքր ծավալի հումանիտար բեռնափոխադրումներ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման առումով։

Ակնհայտ է, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները ուղղակիորեն փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության հետ անխափան ու անարգել կապի հետ, որը ներկայումս բացակայում է:

Հատկանշական է, որ նույնիսկ այն նվազագույն պարենային չափաբաժինը, որը Արցախ է բերվում հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, չունի կայուն ընթացք, քանակի ու ժամկետների առումով գործընթացը կանխատեսելի չէ, ինչն իր հերթին ծնում է հավելյալ բարդություններ:

Օրինակ, անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հարուցած հավելյալ խոչընդոտների պատճառով մեծ դժվարություն էր ծագել նաև հումանիտար բեռնափոխադրումների հետ կապված և մեր բնակչության կարիքների համար Արցախ էր տեղափոխվել օրական միջինը հինգ բեռնատար ապրանք: Հստակ է, որ այն բավարար չէ Արցախի ողջ բնակչության նույնիսկ հրատապ կարիքները հոգալու համար:

Վերջին օրերին հանրության շրջանում առաջացել էր որոշակի դժգոհություն ապրանքների սղությամբ ու այլ հարակից խնդիրներով պայմանավորված: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը, մարդկանց ընտանիքներում առաջացած սոցիալական ու մյուս խնդիրները թողնում են իրենց հոգեճնշող ազդեցությունն ու դրանից բխող հետևանքները:

Այդուհանդերձ, մերօրյա իրավիճակում մենք ինքնատիրապետումը և հավասարակշռությունը կորցնելու իրավունք չունենք, քանզի Ադրբեջանի կողմից վարվող ողջ քաղաքականությունը միտված է հենց այդ նպատակին»:

Անդրադառնալով ապրանքների մատակարարման ու վաճառքի հետ կապված հանրային մտահոգություններին՝ պետնախարարն ընդգծել է, որ հանձնարարել է հավաքագրել բոլոր հիմնական մտահոգությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրները, որոնք դրսևորվում են շրջափակման ընթացքում պետության կողմից կազմակերպվող գործընթացներում: Նա առանձնացրել է հետևյալ խնդիրները՝

-«Օգտվելով ապրանքի քանակի քչությունից՝ մանրածախ վաճառք իրականացնողներից ոմանք, չարաշահելով մեր վստահությունը և ազատ վաճառք իրականացնելու պետության պահանջը, ունեցած ապրանքը իրացրել են մերձավոր շրջանակի՝ առանձին դեպքերում այլ քաղաքացիներին մերժելով կամ ապրանքն ավարտված լինելու մասին սուտ հայտարարություն տալով.

-Կտրոնային համակարգով իրացնելու համար մանրածախ վաճառքի կետին տրամադրված ապրանքը վաճառվել է առանց կտրոնի՝ որպես մասնավոր կարգով ձեռք բերված ապրանք.

-Բնակչությանը իրացվել է անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանք, քանզի տնտեսվարող սուբյեկտները, օգտվելով այն հանգամանքից, որ հաճախ ժամանակի սղության պատճառով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակա ապրանքի որակական հատկանիշները, քաղաքացիներին իրացրել են մեղմ ասած անպատշաճ որակի ապրանք.

-Կտրոնային ապրանքների իրացումը կազմակերպվել է քիչ թվաքանակով վաճառքի կետերում, ինչը քաղաքացիների համար առաջացրել է հավելյալ անհարմարություններ, ժամանակի ու նյարդերի կորուստ, չստացված գնում և հիասթափություն»:

Վերոգրյալի կապակցությամբ պետական նախարարը հանձնարարել է անհապաղ մշակել ու իրագործել իր կողմից թվարկված և ամենօրյա աշխատանքի ընթացքում պետական մարմինների կողմից վեր հանված թերությունների շտկման, խախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ:

Գուրգեն Ներսիսյանը շեշտադրել է նաև թեժ գծերին ներկայացված ահազանգերի ու բողոքների արագ արձագանքման ու խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

«Անմիջապես եղեք այնտեղ, որտեղ կա խնդիր: Թեև իրացվող ապրանքի քանակը քիչ է, հնարավորինս ավելացրեք մանրածախ վաճառքի կետերը, նվազեցրեք մարդկանց հոծ հերթերը»,- ասել է պետական նախարարը:

Պետական նախարարը նշել է նաև, որ բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից:

«Փորձը ցույց է տվել, որ մրցութային կարգով ապրանքների ձեռքբերումը արդարացված եղանակ չէ, այդ գործընթացին ներգրավված մի շարք սուբյեկտներ ցույց են տվել իրենց անբարեխղճությունը, առավելագույն չափով շահույթ ստանալու մոլուցքը, ինչպիսի գործելաոճից պետք է ժամ առաջ հրաժարվել»:

Գուրգեն Ներսիսյանը հատուկ անդրադարձ է կատարել նաև որոշ բամբասանքների՝ ըստ որոնց՝ ինքն իբր արգելել է մի շարք բնականոն ու քաղաքացու շահերից բխող նախաձեռնություններ ապրանքների մատակարարման ու վառելիքի վաճառքի հետ կապված:

Նա ընդգծել է, որ դրանք հերյուրանքներ են և երբեմն հորինվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով՝ վնասելով պետական շահն ու հանրային անդորրը:

Պետական նախարարը մի շարք այլ հանձնարարականներ է տվել թե՛ ապրանքների մատակարարման ու վաճառքի, և թե՛ սոցիալական աջակցության պետական ծրագրերի հետ կապված»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը