Քաղաքականություն

Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։

Նա նշել է, որ որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի հեշտ է հետահայաց համեմատություններ անելն ու գնահատականներ տալը.

«Պետք է մշտապես հիշել, որ ցանկացած քաղաքականություն, որ գնահատում ենք, պետք է դիտարկել այդ ժամանակամիջոցի բժշկագիտական և այլ տեղեկատվական շրջանակների մեջ»։

Խոսելով կորոնավիրուսից մահացությունների ցուցանիշների մասին՝ Ավանեսյանը նշել է, որ դրանք պետք է համադրել մեզ հետ համեմատելի այլ երկրների ցուցանիշների հետ. «Մեզ մոտ մոտավորապես 8700 մահացություն եղավ»,- ասել է նա՝ կոչ անելով համեմատել հարևան երկրների ցուցանիշների հետ.

«Որոշների համեմատ Հայաստանում կրկնակի քիչ են եղել մահացություններն, այն դեպքում, երբ մի կողմից Հայաստանը դիմակայում էր համավարակի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին։

Ուստի, կարծում եմ, սա շատ խոսուն գնահատական է»։ Նա կարևորել է այդ օրերին համապատասխան բուժսարքավորումների և անհատական պաշտպանության միջոցների առկայությունը.

«Եվրոպական զարգացած, հարուստ երկրներ ևս տարրական բուժսարքավորումների, դիմակների և այլնի խնդիրներ ունեին։ Հայաստանը ոչ մի օր որևէ բանի պակաս կամ խնդիր չի ունեցել»,- շեշտել է Ավանեսյանը։

Նախարարն անդրադարձել է նաև պատվաստումներին՝ ընդգծելով, որ առաջին օրվանից պետությունն արել է ամեն ինչ, որպեսզի երկրում հասանելի լինեն թե՛ եվրոպական, թե՛ ռուսական, թե՛ չինական, թե՛ այլ երկրների բոլոր պատվաստանյութերը։

Թիվ 1

Recent Posts

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…

10 minutes ago

Քաղաքացին 23.000 դոլար է տվել Աղազարյանին. դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…

27 minutes ago

ՌԴ նոր դեսպանը այսօր մեկնել է ԱՄՆ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է…

41 minutes ago

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio…

59 minutes ago

Զելենսկին նշել է ամենաբարդ հարցերը Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…

1 hour ago

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…

1 hour ago