Տարածաշրջան

Ալիևն ու Օլսոնը քննարկել են հայ – ադրբեջանական կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ», – փոխանցում է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունը։

Ալիևն ասել է, թե «հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը» 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Նրա խոսքով՝ հինգ սկզբունքներ են առաջարկել, որոնք «խաղաղության պայմանագրի հիմքը պետք է լինեն»։

Իր հերթին, Օլսոնն ասել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի դերը, ասված է հաղորդագրությունում:

Օլսոնի այցը Բաքու կշարունակվի մինչև ապրիլի 21-ը։ Նա Բաքու է ժամանել Հայաստան երկօրյա այցից հետո:

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

5 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

20 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

32 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

45 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

56 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago