Քաղաքականություն

«Ես էլ եմ այդ սխալը գործել, որ իրականության հետ չենք առերեսվել». վարչապետ

Հայաստանը համաձա՞յն է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե այդ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելը ենթադրում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նախօրեին ԱԺ-ում իր հայտարարությունները. «Ես հստակ արձանագրել եմ, որ 2007թ. մադրիդյան սկզբունքների արձանագրումը, ինքնորոշման իրավունքի սկզբունքները դրված են այնպես, որ ՀՀ-ն ճանաչել է ԼՂ-ն՝ որպես Ադրբեջանի մաս։ Էդ ա պրոբլեմը։ Եվ ես ասում էի, որ, չառերեսվելով այդ իրականության հետ, զուգահեռ, ցանկալի իրականություն էինք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղաքական իրականության հետ կապ չի ունեցել։ Ես ասում եմ՝ այս իրադրության հետ պետք է առերեսվենք»։

Նա հիշեցրել է, որ ընդդիմությանը կոչ է արել քննադատել հենց սրա համար. «Դուք էլ եք այդ սխալը գործել, ես էլ եմ գործել, որ այդ իրականության հետ չենք առերեսվել»։

Նա հիշեցրել է, որ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցվել է մի բան, բայց տեսախցիկների առջև ուրիշ բան է խոսվել. «Ես փորձել եմ անել այնպես, որ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը։ էդ եմ փորձում անել, և դա շատ ցավոտ, բարդ պրոցես է»։

Վարչապետն Ալիևի հայտարարությունների մասին խոսելիս նաև նշել է, թե Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը. «Ադրբեջանի սադրանքի նպատակը հենց դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները։ Հայկական կողմը հանգիստ, քաղաքական հավասարակշռված գնահատականներով առաջ է գնալու»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

10 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

10 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

10 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

10 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

12 hours ago