ԱԺ նիստում թեժ իրավիճակ է։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ելույթից հետո հայտարարեց, որ, որպես քաղաքական ակցիա և ի նշան բողոքի, չի իջնելու ԱԺ ամբիոնից․ «Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն՝ ընդհանրապես»,- ասաց նա՝ պատգամավոր գործընկերներին ևս հրավիրելով ամբիոնի մոտ։
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից մի քանի պատգամավոր մոտեցան ամբիոնին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց ազատել ամբիոնը, որից հետո դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և հայտարարեց ընդմիջում։
Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ամբիոնի մոտից հեռացնել ընդդիմադիր պատգամավորներին։ ԱԺ նիստը վերսկսվել է։
«Այսպես ասած՝ ակցիա էին իրականացնում, իսկ իրականում խոչընդոտում էին սահմանադրական գործընթացն ԱԺ-ում։ Նրանց հայտարարվում է նկատողություն, ինչպես նաև նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու և ելույթ ունենալու իրավունքից»,- ընդմիջումից վերադառնալով ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․ «Այն պատգամավորները, որոնք չեն մասնակցել այս ամենին, բնականաբար, կվերադառնան և կշարունակեն իրականացնել օրենքով նախատեսված իրենց լիազորությունները»։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…