Քաղաքականություն

Սիմոնյանն անդրադարձել է խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձել է խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին ամբիոնից չհեռանալու մասին։

«Այս ամենը գալիս է նրանից, որ մեր ընդդիմությունը, որ վերադարձավ ԱԺ իր օրակարգով, օրակարգ չունի։

Օրակարգ չկա, և գործելաոճ է ընտրվել՝ տարբեր մարտավարություններով խանգարել, ներկայություն ապահովել, սադրանքներ անել, ամբիոնից ստեր խոսել, նույն սկավառակն անընդհատ պտտել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձածները խոսում են «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության զեկույցից՝ այն դեպքում, երբ վերջինս Սերժ Սարգսյանին գրեթե բռնապետ էր հռչակել.

«Եվ ՀՀԿ կազմը գալիս է այստեղ, խոսում ժողովրդավարությունից»։

Նա անդրադարձել է նաև ընդդիմադիրների բառապաշարին, երբ վարչապետի կամ ԱԺ նախագահի մասին խոսելիս հայտարարում են «այդ պաշտոնը զբաղեցնող անձը».

«Հարգելիներս, ձեր երկու ղեկավարներից ոչ մեկը՝ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, կյանքում ընտրված չեն եղել, երբևէ հայ ժողովուրդը նրանց չի ընտրել, էլ չեմ ասում, որ ՀՀԿ ներկայությունն այստեղ․․․ էն որ գնում ես խանութ, սառնարան են առնում, ֆեն են հետը նվեր տալիս։

Ընտրությունների հետևանքով հայտնվել են այստեղ ու ինձ ասում են՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը հայտարարում է, թե իշխանությունները պետք է հեռանան, բայց չեն հայտարարում, որ նոր ընտրություն են ուզում.

«Լեզուները չի պտտվում ասեն, որովհետև գիտեն, որ առնվազն էն մասը, էս մասը մեծամասամբ չի լինելու այստեղ»։

Նա խոսեց նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիայի մասին, երբ վերջինս կոչ էր արել ԱԺ ամբիոնի մոտ մնալ ու չհեռանալ․

«Նա անակնկալ մատուցեց ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը։ Ակնհայտ էր, որ ընդդիմադիր պատգամավորները զարմացած էին տիկին Թովմասյանի քայլով։

Դա ինձ հիշեցրեց տիկին Թովմասյանի դարակազմիկ քաղաքական գործունեության մեկ այլ քայլ, երբ Արթուր Վանեցյանը հրապարակում ասաց, որ նստացույց է անում, Թագուհի Թովմասյանը հայտնվեց այնտեղ, ասաց՝ ես այսուհետ այստեղ եմ լինելու, երկու օր հետո մեկնեց արտասահման»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

4 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

5 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

5 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

5 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

5 hours ago