Քաղաքականություն

Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու խոչընդոտներ չկան․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ չկա ոչ մի խոչընդոտ, որը խանգարում է Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ։

Նրա խոսքով՝ այժմ ավելին է անհրաժեշտ, քան հարաբերությունների այն ձևաչափը, որում ներկայումս գտնվում են Կիևը և դաշինքը։

«ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ, ես շնորհակալ եմ գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, բայց կարևոր է, որ Ուկրաինան նույնպես ստանա համապատասխան հրավեր։

Չկա ոչ մի խոչընդոտ, որը խանգարի Ուկրաինային դաշինք հրավիրելու քաղաքական որոշումների ընդունմանը։

Այժմ, երբ մեծամասնությունն աջակցում է դաշինքին միանալուն, ժամանակն է ընդունելու համապատասխան որոշումներ»,- ասել է Զելենսկին հինգշաբթի օրը Կիև ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում։

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

4 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

19 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

31 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

45 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

55 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago