Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեչևի հայտարարությունների համար Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը երեկ բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ:
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» հայկական լրատվական գործակալության եթերում հնչած նրա խոսքերն անընդունելի են:
««Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի անընդունելի են, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և հայ հասարակության մեջ ռևանշիստական ուժերին սադրելուն՝ վերակենդանացնելու անցյալում մնացած հակամարտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Դեսպանատանը նշել են նաև, թե «Ադրբեջանի կողմից հակամարտություն հրահրելու» մասին հայտարարությունների անհեթեթություն են:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանն է առաջինը նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը և շարունակում է նպաստել խաղաղության օրակարգին, որը ենթադրում է խաղաղության պայմանագրի կնքում։
Բացի այդ, խուսափելով առերեսվել ճշմարտության հետ՝ դեսպանատունն ադրբեջանական կողմի համոզմունքն է հայտնել, թե իշխող կուսակցության ներկայացուցչի նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա, որը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ջանքեր գործադրում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…