Լրահոս 24/7
21.04.2023

Ինչու՞ է կառավարությունը կոչ անում փոխել պատմության սոցիալ-հոգեբանական ընկալումը. Խաչատրյան

Ինչու՞ է կառավարությունը կոչ անում փոխել պատմության սոցիալ-հոգեբանական ընկալումը. Խաչատրյան

Երեք օր առաջ մենք լսեցինք կառավարության ծրագրի 2022թ․ կատարողականի զեկույցը։ Զեկույցում արտացոլված բազմաթիվ թեմաներին կցանկանայի անդրադառնալ՝ մանավանդ տնտեսական աճի մասին գեղեցիկ լեգենդին, բայց ժամանակի սղության պատճառով կխոսեմ երկու հարցի մասին։

Այս մասին ասօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Առաջինը վերաբերվում էր մեր պատմությանը և մեր դարավոր իղձերին։ Պարոն Փաշինյանը կոչ արեց «փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»։ Իր միտքն ավելի հստակ դարձնելու համար նա Արագածի օրինակը բերեց, թե Արագածի նկարներ տանը կախված չեն, Արագածի մասին ավելի քիչ բանաստեղծություններ մարդիկ գիտեն քան Արարատի։ Գիտեք․․․ կառավարությունը, իշխող քաղաքական ուժը հասարակությունը հինգ տարի է փորձում տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ հանել՝ հներ և նորեր, սևեր և սպիտակներ․․․Բայց փորձել իրար հակադրել սարերը․․․ Այ դա արդեն նորություն էր։

Ինչու՞ է կառավարությունը կոչ անում փոխել պատմության սոցիալ-հոգեբանական ընկալումը, ինչու՞ է կոչ անում սիրել Արագածը, սենյակներում Արագածի նկարը կախել։ Պարոն Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մենք՝ հայերս, մեր տներում Արարատի նկարն ենք կախում ոչ թե այն պատճառով, որ Արարատն ամենագեղեցիկ լեռն է, որովհետև Կիլիմանջարոն ու Ջոմոլունգման էլ են գեղեցիկ, այլ որովհետև հոգեբանորեն Արարատը համարում են հայկական և ինչ-որ մի տեղ, հոգու խորքում, հույս ունեն, որ դեռ կվերադառնան Արարատ լեռ։

Պրն․ Փաշինյանն այսօր, բաց տեքստով, կոչ է անում թաղել այդ հույսը, համակերպվել կորստի հետ։ Երկրորդ հարցը վերաբերվում էր արցախյան հակամարտության կարգավորմանը։ Կառավարության մոտեցումներն էական փոփոխություն են կրել կառավարության ձևավորումից ի վեր։ Ժամանակի մեջ փոփոխությունն ավելի ակնառու դարձնելու համար նաև հիշեցնեմ, թե ինչ էր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը խոստանում ընտրությունների ժամաանկ, չնայած գիտակցում եմ, որ այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանը նշեց, որ ընտրություններից առաջ և նույնիսկ 2021 թվականին՝ ծրագիրը կազմելիս, կառավարությունը գտնում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա»․ «Արդեն 2021թ․ կատարողականի ժամանակ իշխանությունը վախվորած էր խոսում ինքնորոշման ամսին։ 2022 թվականի կատարողականի մեջ կառավարությունն այլևս չի խոսում ինքնորոշման մասին։

1988 թվականից ի վեր, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հերիք չի չեն խոսում, դեռ մի հատ էլ ինքնորոշման իրավունքի ճանաչումը համարում են մեր ձախողումների հիմնական պատճառ»։ Ընդդիմադիր պատգամավորը փորձեց ներկայացնել, թե ինչու հանկարծ Հայաստանը հրաժարվեց ինքնորոշման իրավունքի պաշտպանի դիրքորոշումից։

«Պարոն Փաշինյանը հայտարարում է, որ բանակցային գործընթացը ձախողել ենք, քանի որ որոշել ենք առաջմղել ինքնորոշման իրավունքը, քանի որ, 2007-ին, երբ հայկական կողմը համաձայնվեց որ հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի վրա, ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եղել։ Բա եթե Հայաստան պնդելով ինքնորոշման իրավունքի վրա ընդունել է, որ Արցախը 2007-ի դրությամբ Ադրբեջանի կազմում է եղել, Ադրբեջանը դրա հետ պետք է սիրահոժար համաձայնվեր չէ՞,մի՞թե Ադրբեջանն էդքան ախմախ ա։ Ի՞նչ է, Ադրբեջանն այդքան բան չէր հասկանում։ Ուրեմն ասեմ, որ այդ անհասկացող Ադրբեջանը միայն ապրիլ ամսվա 20 օրերի ընթացքում երեք ռազմավարական կարևորության համաձայնագիր է ստորագրել Բոսնիայի և Հերցեգովինայի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ։ Հայաստանն ի՞նչ հաջողությունների հասել․․․»։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել