ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինայի կողմից իբրև հարձակման ենթարկված թիրախների ցուցակը, հայտարարել է ՌԴ փոխարևտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը պնդել է, որ Մոսկվան «շարունակում է պահպանել համաձայնագիրը՝ չնայած Կիևի խախտումներին»։ Լավրովը նաև հայտնել է, որ Ստամբուլում պատրաստվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը՝ նվիրված դեսպանատների աշխատանքի կարգավորմանը։