Գլխավոր
21.04.2023

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության քննադատություններին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության քննադատություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության քննադատություններին, թե ՀՀ քաղաքացիները չեն զգում կառավարության ձեռքբերումները. «Բացարձակապես համաձայն չեմ, ընդհակառակն, սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող Հայաստանի քաղաքացին չի կարող չզգալ, որովհետև վերջին 5 տարում կառուցված, հիմնանորոգված ու նորոգված ճանապարհներով 2500 կմ քաղաքացին չի կարող չերթևեկել ու չնկատել»։

Ըստ Փաշինյանի՝ քաղաքացիները չեն կարող չնկատել 437.568 դեպք առողջապահական լրացուցիչ ծառայությունները, որ ստացել են առողջապահական հիմնարկներում. «Դա հնարավոր չէ չնկատել, որովհետև դա թիվ չի, դեկլարացիա չի, մարդիկ են, որ կոնկրետ ստացել են ծառայությունները՝ բյուջեի հաշվին»։

Վարչապետը մատնանշեց նաև ուսուցիչների, գիտնականների բարձրացված աշխատավարձերը։

Ըստ Փաշինյանի, երևանցիները չեն կարող չտեսնել իշխանության իրականացրած փոփոխությունները. «Այսօր տասնյակ նոր ավտոբուսներ, երբ դուրս են գալիս երթուղի, հարյուրավոր վերելակներ են փոխված, ուզենան էլ, չեն կարող չտեսնել»։

Նիկոլ Փաշինյանը խոսել է մարզերում, մասնավորապես, Սյունիքում ներդրումների մասին. «Վերջին հինգ տարում մարզերում ներդրվել է 1.2 մլրդ դոլար։ Մարզերում երբեք այսչափ ներդրում որևէ հնգամյակում չի եղել։ Մեր խորհրդարանի այս հատվածում (ցույց է տալիս ընդդիմադիր խմբակցություններին – խմբ․) կային և կան մարդիկ, որ շարունակում են իրենց ներկայացնել որպես Սյունիքի՝ համարյա թե իրավատեր կամ սեփականատեր։ Սյունիքում 2018թ. մինչ օրս կառավարությունը ներդրել է 100 մլրդ դրամ։ Ոչ մի մարզում մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, որքան Սյունիքում»։

Ըստ վարչապետի՝ իրենք խոստացել էին, որ ԶՊՄԿ-ում ժողովուրդն, ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու. «Երբ այդ մասնաբաժինը ստացվեց, և հերթով կոռուպցիայի ծորակները փակվեցին, մի հատ կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին, որովհետև նրանց դարդը Սյունիքն ու Հայաստանը չէին, կոմբինատից հոսող ծորակներն էին։ Հիմա կտրվեց, ու քաղաքական գործունեությամբ էլ չեն զբաղվում»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է