ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության քննադատություններին, թե ՀՀ քաղաքացիները չեն զգում կառավարության ձեռքբերումները. «Բացարձակապես համաձայն չեմ, ընդհակառակն, սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող Հայաստանի քաղաքացին չի կարող չզգալ, որովհետև վերջին 5 տարում կառուցված, հիմնանորոգված ու նորոգված ճանապարհներով 2500 կմ քաղաքացին չի կարող չերթևեկել ու չնկատել»։
Ըստ Փաշինյանի՝ քաղաքացիները չեն կարող չնկատել 437.568 դեպք առողջապահական լրացուցիչ ծառայությունները, որ ստացել են առողջապահական հիմնարկներում. «Դա հնարավոր չէ չնկատել, որովհետև դա թիվ չի, դեկլարացիա չի, մարդիկ են, որ կոնկրետ ստացել են ծառայությունները՝ բյուջեի հաշվին»։
Վարչապետը մատնանշեց նաև ուսուցիչների, գիտնականների բարձրացված աշխատավարձերը։
Ըստ Փաշինյանի, երևանցիները չեն կարող չտեսնել իշխանության իրականացրած փոփոխությունները. «Այսօր տասնյակ նոր ավտոբուսներ, երբ դուրս են գալիս երթուղի, հարյուրավոր վերելակներ են փոխված, ուզենան էլ, չեն կարող չտեսնել»։
Նիկոլ Փաշինյանը խոսել է մարզերում, մասնավորապես, Սյունիքում ներդրումների մասին. «Վերջին հինգ տարում մարզերում ներդրվել է 1.2 մլրդ դոլար։ Մարզերում երբեք այսչափ ներդրում որևէ հնգամյակում չի եղել։ Մեր խորհրդարանի այս հատվածում (ցույց է տալիս ընդդիմադիր խմբակցություններին – խմբ․) կային և կան մարդիկ, որ շարունակում են իրենց ներկայացնել որպես Սյունիքի՝ համարյա թե իրավատեր կամ սեփականատեր։ Սյունիքում 2018թ. մինչ օրս կառավարությունը ներդրել է 100 մլրդ դրամ։ Ոչ մի մարզում մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, որքան Սյունիքում»։
Ըստ վարչապետի՝ իրենք խոստացել էին, որ ԶՊՄԿ-ում ժողովուրդն, ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու. «Երբ այդ մասնաբաժինը ստացվեց, և հերթով կոռուպցիայի ծորակները փակվեցին, մի հատ կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին, որովհետև նրանց դարդը Սյունիքն ու Հայաստանը չէին, կոմբինատից հոսող ծորակներն էին։ Հիմա կտրվեց, ու քաղաքական գործունեությամբ էլ չեն զբաղվում»։
Եվրոպական Միությունը սկսել է ձևավորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը․ գրում է EUobserver-ը՝ հղում անելով…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ: Առողջապահության նախարար…
Վաղը Արեգակի մասնակի խավարում կլինի։ Այն անզեն աչքով տեսանելի կլինի արմտևյան և հյուսիսային Եվրոպայում, արևելյան…
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի…
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչներ, վկայակոչելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայ…
Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին…