Արցախ
21.04.2023

Պետական բյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատար կանգնենք մեր հայրենակիցներին. Արցախի պետնախարար

Պետական բյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատար կանգնենք մեր հայրենակիցներին. Արցախի պետնախարար

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով, որում ընդգծել է, որ միասնական ու համախմբված լինելը պահանջում է միմյանց հանդեպ նաև անձնական պատասխանատվություն և հոգատարություն, ուստի պետական բյուջեից աշխատավարձ ստացողները պետք է սատար կանգնեն դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Պետնախարարի կոչն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից:

Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների հաղթահարման հնարավորությունների առումով կան էական տարբերություններ: Կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմել է գործազրկության հարուցած սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր թե՛ եկամտի աղբյուր կորցրած, և թե՛ խոցելի խմբերի պատկանող այլ անձանց համար, որոնցից կուզեի հատկանշել, օրինակ, տեղահանված մեր հայրենակիցներին:

Սոցիալական արդարության և հավասարության ապահովումը պետության հիմնական գործառույթներից է, սակայն կարծում եմ, որ հատկապես նման ծանր իրավիճակներում կարևոր է նաև քաղաքացիների կողմից լրացուցիչ աջակցությունը պետությանը: Բնականաբար, պետական բյուջեով նախատեսված են ու գործում են սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, սակայն կարիքը շատ ավելի մեծ է, քան հնարավորությունները: Բացի դրանից, կարևոր է հատկապես ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերել հանրային պատասխանատվություն ու համերաշխություն և ապահովել փոխօգնության ավելի բարձր միջավայր:

Այս իրավիճակում ամենաընդունելի մոտեցումը մեր հնարավորությունների մեկտեղումն ու միմյանց ապավեն լինելն է, որի ուղղությամբ առաջին քայլը պետք է կատարենք մենք՝ պետական կառավարման համակարգում աշխատողներս (իհարկե, առաջնահերթորեն պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք), քանի որ մեր եկամտի չափը շրջափակման պայմաններում պահպանվել է:

Հետևաբար, պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին:

Հասկանում եմ, որ իմ այս հայտարարությանն ի արձագանք արդարացիորեն կարող են հնչել կոռուպցիայի, հափշտակությունների, պետական միջոցների փոշիացման և հափշտակված հանրային միջոցները պետական բյուջե վերադարձնելու մասին հայտարարություններ, սակայն դրանք միացյալ ու երկարատև ջանքեր պահանջող աշխատանքներ են, որոնք ընթացքում են, իսկ դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին սպասեցնել տալու իրավունք չունենք:

Հավաքագրված գումարը կիրառվելու է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից՝ նյութական աջակցության տրամադրման ձևավորված մեխանիզմներով՝ դիմող ընտանիքի կամ անձի կարիքների գնահատման հիման վրա:

Փոխանցումները պետք է կատարել կառավարության հետևյալ հաշվեհամարին՝ 22300612211100՝ նպատակի դաշտում նշելով «աջակցություն կարիքավոր ընտանիքներին»:

Եթե ուզում ենք միասնական ու համախմբված լինել, եկեք կատարենք մեր քայլը, եկեք ինքներս մեզ, Արցախից դուրս բնակվող մեր հայրենակիցներին, աշխարհասփյուռ հայությանը ապացուցենք, որ Արցախը մեր մեծ ընտանիքն է, որում լքված կամ միայնակ ընտանիքի անդամ չկա և չի կարող լինել»:

Լրահոս
Արսենյանն ու Գալուզինը քննարկել են բարձր մակարդակի պայմանավորվածությունների ընթացքը
12:30
Արսենյանն ու Գալուզինը քննարկել են բարձր մակարդակի պայմանավորվածությունների ընթացքը
Վարորդները նորմալ արտաժամյա աշխատավարձ են ստանում. քաղաքապետ
12:07
Վարորդները նորմալ արտաժամյա աշխատավարձ են ստանում. քաղաքապետ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը
11:30
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը
Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան
11:05
Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան
Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան
11:02
Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան
Ռուբեն Վարդանյանը ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին ու մի քանի հարցեր հասցեագրել նրան
10:56
Ռուբեն Վարդանյանը ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին ու մի քանի հարցեր հասցեագրել նրան
Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը
08:33
Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը
Մերը դեռ «ո՞վ ավելի լավ կպահի մեզ»-ն է. Աթանեսյան
08:27
Մերը դեռ «ո՞վ ավելի լավ կպահի մեզ»-ն է. Աթանեսյան
Հայէկոնոմբանկը`Career City Fest-ում. կարիերայի նոր հորիզոններ բանկային ոլորտում
18:03
Հայէկոնոմբանկը`Career City Fest-ում. կարիերայի նոր հորիզոններ բանկային ոլորտում
Հոգևորականների նկատմամբ բավականին բարձր ատելnւթյան խոսք կա. ՄԻՊ
16:50
Հոգևորականների նկատմամբ բավականին բարձր ատելnւթյան խոսք կա. ՄԻՊ
Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան
16:27
Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան
Ճապոնիայում զգուշացնում են հնարավոր «մեգա երկրաշարժի» վտանգի մասին
16:16
Ճապոնիայում զգուշացնում են հնարավոր «մեգա երկրաշարժի» վտանգի մասին
Հորմուզը նավարկության համար բացելը միջազգային հանրության ընդհանուր շահերից է․ Ծինփին
15:52
Հորմուզը նավարկության համար բացելը միջազգային հանրության ընդհանուր շահերից է․ Ծինփին
Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը
15:33
Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը
ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով
15:17
ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով