Հասարակություն

Պետք է լուրջ աշխատանք տանել սթրեսակայուն հասարակություն ունենալու համար․ Վարդապետյան

Մտահոգիչ եմ համարում Հայաստանում ինքնասպանության դեպքերի ավելի քան 60 տոկոսով աճը: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս այս մասին նշել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ցուցանիշը վեր է հանվել 2022 թվականի աշխատանքների ամփոփումների արդյունքում, և ինքնասպանությունների պատճառների համակարգային վերլուծությունը Դատախազության 2023 թվականի առաջնահերթությունների մեջ է:

Պատճառները, ըստ Աննա Վարդապետյանի, բազմազան են և ներառում են ինչպես դեպրեսիվ հույզերը, որոնք կարող են պայմանավորված լինել անհատական և հասարակական երևույթներով, այնպես էլ մոլեխաղերը, այդ թվում՝ ցանցային խաղերը, որոնք ազդեցություն ունեն մարդու մենթալ վարքագծի, հոգեբանության վրա։

«Լուրջ հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն կա, կարծում եմ, ոչ միայն անհատական, այլև ինստիտուցիոնալ մակարդակում, օրինակ՝ կրթական ծրագրերում այնպիսի դասընթացների ներառում, որոնք հնարավորություն կտան ձևավորել սթրեսակայուն հասարակություն: Մենք ապրում ենք տեղեկատվական «աղմուկի» մեջ, և այդ «աղմուկն» ուղղակի «թափվում» է հոգեբանորեն անպատրաստ երիտասարդների վրա։ Ես հույս ունեմ, որ հաջորդ հաղորդմանը կոնկրետ առաջարկներով հանդես կգանք՝ պետական մակարդակով խնդիրը հասցեագրելու համար»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը։

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

11 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

26 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

38 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

51 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

1 hour ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago