Հասարակություն

«Վերջին տասը տարում լավագույնս կազմակերպված առաջնությունն է»․ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Թալաթ Ունլյուի գնահատմամբ՝ մարզաձևի Եվրոպայի առաջնությունը շատ լավ է կազմակերպվել Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։ 

«Շատ լուրջ և լավ պատրաստություն են տեսել կազմակերպիչները, մեզ տխրեցնող միակ բանը բոլորիդ հայտնի դրվագն է՝ մի ցուցարարի անհարգալից արարքով: Իսկապես, շատ ջանք է գործադրվել, ես մեր երկրի հեռուստատեսությանն էլ ասել եմ նույնը բանը, որ սա վերջին տասը տարում լավագույնս կազմակերպված Եվրոպայի առաջնությունն է: Ինչպես արդեն իսկ նշեցի, եթե չլիներ առաջին օրվա այդ դրվագը, երբ վառվեց Ադրբեջանի դրոշը, ապա ամեն բան կատարյալ կլիներ: Մեզ համար այստեղ ամեն բան հաշվի է առնված, խնդիրներ չունենք, նույնիսկ չափից շատ բան էր արվել, ինչից մենք մեզ անհարմար էինք զգում: Սակայն հասկանում ենք, որ արվել է այն, ինչ պետք է արվեր, դա նույնպես շատ լավ է կազմակերպված»,- ասել է նա:

Թալաթ Ունլյուի խոսքով՝ բացի այս միջադեպից որևէ այլ խնդրի չեն բախվել այս ամբողջ ընթացքում. «Մենք այստեղ լուրջ խնդրի հետ չենք առնչվել, ինչպես որ ասացի, շատ խիստ կերպով հաշվի են առնվել անվտանգային բոլոր նկատառումները, նույնիսկ կարծում ենք, որ այս ամենի կարիքը չկար»։

Թուրքիան լինելու է հաջորդ երկիրը, որը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են Անթալիայում։ Հիմա ուշադրությամբ հետևում են Հայաստանի կազմակերպչական աշխատանքներին, որպեսզի կարողանան նույն բարձր մակարդակով կազմակերպել հաջորդ տարվա առաջնությունը. 

«Ես այս առաջնության բոլոր օրերին այստեղ եմ լինելու, քանի որ մեր այստեղ գալու հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ տեսնենք՝ ինչպես է կազմակերպվել: Իհարկե, թույլտվություն խնդրելով՝ մրցման և մարզման սրահներից լուսանկարներ եմ արել, տեսանյութեր նկարել, որպեսզի մենք էլ կարողանանք լավագույնս պատրաստվել առաջնությանը։ Այսպիսի տեղեկություններ և խորհրդատվություններ ստացանք կազմակերպիչներից: Մեզ այդ առումով օգնեցին, ինչի համար մենք շնորհակալ ենք»,- ասում է Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

11 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

12 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

12 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

12 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

12 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

13 hours ago