Երեք օր առաջ Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքով հայտնեց, որ Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի քննիչի որոշման համաձայն ձերբակալեն Շահինյանին:
Այդ օրվանից, որպես փաստաբան, ստանձնել եմ պարոն Շահինյանի պատշպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նաև գրել է․ «Արդեն երեք օր է ջանասիրաբար փնտրում եմ, բայց չեմ կարողանում գտնել ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննիչին, որը Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Ոչ ես և ոչ էլ Շահինյանը անգամ չգիտենք, թե քրեական օրենսգրքի որ հոդվածի շրջանակներում է իրականացվում քրեական վարույթը: Երրորդ օրն է, ինչ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի տեղեկացվեմ, թե ով է այն քննիչը, որն իրականացնում է այդ վարույթով նախաքննություն: Պատասխան չկա․․․ Ստիպված եղա ներքին ծանոթությունների շրջանակներով պարզել, որ այդ քննիչը ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանն է:
Գտա նաև աշխատանքային հեռախոսահամարը և արդեն երրորդ օրն է զանգահարում եմ, բայց հեռախոսին պատասխանող չկա: Մի քանի քննիչների միջոցով պարոն Կարապետյանին փոխանցեցի հեռախոսահամարս, որպեսզի վերջինս հենց ազատ րոպեներ ունենա կապ հաստատի ինձ հետ, քանի որ գործս անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն է վերաբերվում:
Այսպես էլ կապ չհաստատեց ինձ հետ: Այս ամենը վերլուծելով ինձ մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած այն մասին, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ նախաձեռնվել է քաղաքական հետապնդման «վարույթ»: Այլ դեպքում նախաքննության մարմինը չէր խուսափի փաստաբանի հետ կապ հաստատելուց և ամեն գնով փաստաբանից չէր թաքնվի: Ինձ հետ կապ չհաստատելը և ամեն գնով այդ կապից խուսափելը, իմ համոզմամբ, հետապնդում է ոչ օրինական եղանակով անձի ազատությունը սահմանափակելու արատավոր նպատակ:
Սրան կանդրադառնամ ավելի ուշ, երբ կասկածներս կհիմնավորվեն կամ կհերքվեն: Այսպիսով, եթե որևէ մեկը ճանաչում է և տեղեկություն ունի Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանի գտնվելու վայրի մասին, ապա խնդրում եմ հայտնել ոստիկա․․․, կներեք, սխալ ասեցի, խնդրում եմ հայտնել ինձ: Պարոն Կարապետյան, եթե կարդում եք այս գրառումը, ապա հորդորում եմ հնարավորինս սեղմ ժամկետներում զանգահարել ինձ:
Հ.Գ. Կսպասեմ մինչև երկուշաբթի ժամը 12:00-ն, կապ չհաստատվելու դեպքում կահազանգեմ ՄԻՊ-ին և գլխավոր դատախազին»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/04/22/77631
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…