Քաղաքականություն
24.04.2023

Աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը. ՀՀ ԱԳՆ

Աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը. ՀՀ ԱԳՆ

Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից:

Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի ողջ ժողովրդի դեմ նրա ազգային պատկանելիության՝ հայ լինելու պատճառով, հետագայում հիմք դարձավ ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում:

Ավելի քան մեկ դար անց կարելի է արձանագրել, որ ցեղասպանության ոճրագործության դատապարտման և ճանաչման գործում միջազգային հանրության ցուցաբերած համերաշխության դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցների կողմից համապատասխան բանաձևերի ու հռչակագրերի ընդունումը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ՀՀ կողմից հեղինակվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևերի միաձայն ընդունումը:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն, այդ թվում՝ նոր էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքների զսպմանը. անտարբերությունը, թողտվությունը և անպատժելիությունն են, որ հնարավոր են դարձնում այդ զանգվածային ոճրագործության իրականացումը։

Ցավոք այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։ Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում:

Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և որպես ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման առաջամարտիկ՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

Լրահոս
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
19:54
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
19:36
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը
19:23
Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը
Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․
19:07
Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․
Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը
18:39
Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին
17:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
17:30
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են
17:15
Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են
Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
17:01
Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին
Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ
16:49
Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ
Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր
16:30
Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Զեմֆիրան համերգ կտա Երեւանում
16:15
Զեմֆիրան համերգ կտա Երեւանում
Ենթադրությունները թողնում եմ ձեզ. Նազելի Բաղդասարյան
16:05
Ենթադրությունները թողնում եմ ձեզ. Նազելի Բաղդասարյան
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին
15:42
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին
Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով
15:17
Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով