Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե այգիները տարատեսակ կրպակներից, ցանկապատերից և շինություններից մաքրելու աշխատանքներն իրենց ծրագրերի մի մասն է.
«Ուզում եմ՝ այդ աշխատանքներում շատ հետևողական լինենք, որովհետև այն տարածքները, որ հանրությունից վերցվել են, պետք է վերադարձվեն։
Այգիները պետք է լինեն կանաչապատ, լինեն մեր բոլորի՝ երևանցիների զբոսնելու վայրը, ոչ թե մեկ-երկու սրճարանատիրոջ սեփականություն»,- ասել է Ավինյանը։
Նա շեշտել է շինհրապարակներում սահմանված կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը. «Այստեղ կոմպրոմիսի տեղ չունենք, որովհետև նաև ոչ պատշաճ շինարարության հետևանքն է քաղաքում օդի աղտոտվածությունը»։
Տիգրան Ավինյանը շեշտել է, որ պետք է կանխել նախագծից շեղումները. «Նախագծից նպատակադրված շեղումներին, հավելյալ ծավալներին, առհասարակ այլ բան կառուցելուն՝ այդտեղ մեր քաղաքականությունը հստակ է»։
Ըստ Ավինյանի՝ «Չպետք է թույլ տալ, որովհետև տարիների ընթացքում «մոտավորապես» մոտեցմամբ՝ «հա, դե թողնենք, արդեն կառուցել է», քաղաքը դարձել է այն, ինչ կա։ Երևանի կենտրոնին նայում ես, աչքերիցդ արյուն է թափվում»։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…