Քաղաքականություն

Համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին. Մինասյան

«Ըստ օդում կախված լուրերի, նաև մամուլում բազմաթիվ հրապարակումների համաձայն, թմրանյութերի տարածումն ունի առերևույթ որոշակի հովանավորչություն, իշխանական որոշակի լծակներ, կամ այդպիսին ներկայացող անձանց կողմից»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան։

Ըստ նրա, այս տեսակետից և անձանց՝ համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին անկախ զբաղեցրած դիրքից, դերից, ունեցած հնարավորությունից։ «Անչափահասների շրջանում, դպրոցներում, նաև զինված ուժերում, այն բոլոր ոլորտներում, որոնք մեր անվտանգության համակարգերի հետ են կապված, պատիժն ու պատասխանատվությունը շատ կոշտ պետք է լինի»,- նշեց Ա. Մինասյանը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքելով՝ առաջարկեց, որ եթե նման փաստեր կան, Արծվիկ Մինասյանը դիմի դատախազություն, ինքն էլ իր կողմից կաջակցի այդ հարցում:

Նշենք, որ իշխանական խմբակցության Վահագն Ալեքսանյանը ի պատասխան Արծվիկ Մինասյանի ելույթի նշել է.

«Ձեր պատկանող մամուլի կողմից օդում կախված լուրերին հղում մի արեք. ով էր ձեր անձանցից վերջերս հրաժարվել արյան անալիզ տալուց»

Թիվ 1

Recent Posts

Հարիսի նախընտրական շտաբը դրամահավաքի ռեկորդ է սահմանել

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբը նախընտրական քարոզարշավի շրջանակներում…

3 mins ago

Վարչապետի խորհրդականը կմեկնի Թուրքմենստան

Վարչապետի խորհրդարական Արտաշես Թումանյանը կգործուղվի Թուրքմենստան։ Նա հոկտեմբերի 21-27-ը Աշգաբադում կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ…

23 mins ago

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին

Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության…

41 mins ago

«Վրացական երազանքի» 81 պատգամավոր ստորագրել է նախագահի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով…

56 mins ago

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք,…

1 hour ago