Քաղաքականություն

Քանի դեռ որևէ մեկը չի զսպում Բաքվին, նա կշարունակի իր գործելաոճը. Գրիգորյան

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է 2022 թ. դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը:

Այն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում ընդունվել է որպես միջանկյալ միջոց և վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը:

Հիշեցնելով դատարանի որոշումը՝ Գրիգորյանը նշել է. «Չկատարելով դատարանի որոշումը՝ այս կառույցում մեր ադրբեջանցի գործընկերները հերքում էին շրջափակման փաստը, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կապը այսպես կոչված «էկոակտիվիստների» հետ, որոնք փակել են ճանապարհը:

Այս կիրակի Ադրբեջանն աշխատանքներ սկսեց՝ հսկիչ անցակետի տեղակայման ուղղությամբ: Վստահ չեմ, որ անգամ սրանից հետո նրանք կընդունեն շրջափակման փաստը»:

Գրիգորյանի խոսքով՝ տեղում միջազգային դիտորդության հնարավորություն պետք է ստեղծվի:

Պատգամավորը նշել է նաև, որ քանի դեռ բոլորը զբաղված են Ուկրաինայի պատերազմով՝ Ադրբեջանը փորձում է իր նպատակներին հասնել՝ խախտելով միջազգային իրավունքը և ուժ կիրառելով:

Գրիգորյանի խոսքով՝ քանի դեռ որևէ մեկը չի զսպում Բաքվին, վերջինս կշարունակի իր գործելաոճը:

ԱԺ պատգամավորը կոչ է արել միավորվել՝ պաշտպանելու մարդու իրավունքները և առհասարակ ժողովրդավարությունն ընդդեմ բռնապետության:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

6 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

6 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

6 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

7 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

7 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

7 hours ago