Քաղաքականություն

Պատգամավորները հյուրընկալել են կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրոսցի պատգամավոր, խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովը։

Քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է` ՀՀ-ն փորձում է խաղաղ ճանապարհով Ադրբեջանի հետ փոխհամաձայնության գալ, բայց Ադրբեջանը շարունակում է իր առավելապաշտական մոտեցումները: Պատգամավորը նշել է, որ այս իրավիճակում երկարաժամկետ խաղաղության հասնել հնարավոր չէ:

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը Եվրոպական խորհրդարանից գործուն քայլեր է ակնկալում. մասնավորապես, որպեսզի կառույցը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ վերջինս կատարի Արդարադատության միջազգային դատարանի վճռով իրեն վերապահված պարտավորությունները:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել Արցախի շրջափակմանը: Ըստ պատգամավորի` դա քաղաքական խնդիր է, որի հետեւանքով հումանիտար խոր ճգնաժամ է առաջացել:

Խորհրդարանականը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում իրականացնել Արցախում:

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը տեղեկացրել է, որ այցի ընթացքում եղել է Սյունիքի մարզում, արձանագրել ադրբեջանական առաջխաղացումները:

Այդ համատեքստում Եվրոպական խորհրդարանի պատգամավորը վստահեցրել է հայ գործընկերներին` ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ու խնդիրների մասին զեկույց է պատրաստելու եւ ներկայացնելու է ինչպես Եվրոպական խորհրդարանին, այնպես էլ Եվրահանձնաժողովին:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

9 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

10 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

10 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

10 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

10 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

10 hours ago