Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ապրիլի 25-ին հանդիպել են արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների եւ գործարների հետ:

Իշխան Սաղաթելյանը հյուրերին է ներկայացրել մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը:

«Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ վերջին պատերազմում մեր երկիրը չի պարտվել Ադրբեջանին, այլ պատերազմել է Թուրքիայի պես երկրի եւ միջազգային այլ տեռորիստ-վարձկանների դեմ:

Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել հայ-արգենտինական կապերը, կարեւորել խորհրդարանական, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

12 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

12 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

12 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

13 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

13 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

13 hours ago