Քաղաքականություն

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ առաքելությանը կատարել իր պարտավորությունները. Խաչատրյան

«Ապրիլի 23-ին՝ հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմը դավադրաբար փակեց Հակարի կամուրջը՝ խորացնելով Արցախի շրջափակումը»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը ճգնաժամային է հատկապես Շուշիի շրջանի գյուղերում, քանի որ վերջիններս կտրվել են Հայաստանից և Արցախից:

Հայտնելով, որ Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը ի ցույց է դնում նրանց իրական մտադրությունը՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ նրանց նպատակն է հայաթափել Արցախը, իր պատմական հայրենիքում բնակվող քաջարի արցախցիներին պարտադրել լքել իրենց բնօրրանը:

«Սակայն թուրք-ադրբեջանական հանցախմբի նպատակը միայն Արցախի հայաթափումը չէ:

Ադրբեջանն այժմ թիրախավորում է Հայաստանի Հանրապետությունը՝ սպառնալով մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նույնիսկ՝ որպես անկախ պետականություն մեր գոյությանը»,-հայտարարեց պատգամավորը:

Նշելով, որ ինչպես Հայաստանն է համարվում Արցախի անվտանգության երաշխավորը, այնպես էլ Արցախն է համարվում Հայաստանի անվտանգային համակարգի հենասյունը՝ Խաչատրյանը հավելեց. «Ցավոք, Հայաստանի իշխանությունները չունեն այդ գիտակցումը:

Ադրբեջանը լկտիացել և փակել է Քաշաթաղի միջանցքը, երբ ՀՀ իշխանություններն իրենց փաստացի օտարեցին Արցախից՝ հայտարարելով, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցեն միմյանց հետ, իսկ Հայաստանն այնտեղ անելիք չունի:

Այսօր՝ այս ճակատագրական պահին, մենք պետք է վերահաստատենք մեր աջակցությունը հերոսական Արցախին:

Հայաստանը չի կարող լոկ փաստացի արձանագրողի դեր ստանձնել, երբ ցեղասպանվում են մեր հայրենակիցները:

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ վերջանական կարգավորումը պետք է հիմնված լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Մենք կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ առաքելությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը և գործուն միջոցներ ձեռնարկել հետագայում նման ոտնձգությունները կանխելու ուղղությամբ»:

Պատգամավորը նաև կոչ հղեց միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրելու ադրբեջանական ռեժիմի վրա՝ պահանջելով վերացնել Արցախի շրջափակումը և հարգել իր ճակատագիրը տնօրինելու Արցախի ժողովրդի իրավունքը:

Թիվ 1

Recent Posts

Հանձնաժողովների կանոնակարգը կներառվի ԱԺ նիստերի օրակարգ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։…

8 mins ago

Հարձակում «Հըզբոլլահին» հովանավորող ասոցացիայի շենքերի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակում են գործել Բեյրութի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը…

30 mins ago

Հայտնի են Մոլդովայում հանրաքվեի արդյունքները

ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հանրաքվեում ըստ արձանագրությունների 99,01%-ի տվյալների հետևյալ պատկերն է՝  Կողմ - 50,29% Դեմ…

32 mins ago

ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում, մասնավորապես, ասվում է.…

33 mins ago

ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Future Forces Forum 2024» ցուցահանդեսին

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի…

1 hour ago

«Հայաստանի սահմանադրությունը հիմնական խոչընդոտն է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն…

1 hour ago