Քաղաքականություն

ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի դեսպանին

Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։

Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։

Դեսպան Կալյուրանդը, իր հերթին, շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը։

Թիվ 1

Recent Posts

Վարչապետի խորհրդականը կմեկնի Թուրքմենստան

Վարչապետի խորհրդարական Արտաշես Թումանյանը կգործուղվի Թուրքմենստան։ Նա հոկտեմբերի 21-27-ը Աշգաբադում կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ…

11 mins ago

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին

Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության…

29 mins ago

«Վրացական երազանքի» 81 պատգամավոր ստորագրել է նախագահի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով…

44 mins ago

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք,…

59 mins ago

«Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:…

1 hour ago