Քաղաքականություն

Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը:

Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում:

Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվի ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով, որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ հայկական կողմի համար չարիք են: Այդ թեմայով բանակցելու բան չկա:

Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի»։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

2 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

5 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

6 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

6 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

6 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

6 hours ago