Լրահոս 24/7

Մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը

Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։

Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում և յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

Ընդհանուր առմամբ, այս տարի «Sial 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

Ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը:

Թիվ 1

Recent Posts

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

2 mins ago

«ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարությունների ժամին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հիշեցրել է, որ ՀՅԴ-ականները ժամանակին…

12 mins ago

«ԼԳԲՏ համայնքն աճում է երկրաչափական արագությամբ». Իվանիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես…

13 mins ago

«Կույր դանակով մորթում եմ, տարբերակ չկա». Թորոսյան

«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե կույր դանակով մորթում եմ, բայց պետք է անեմ. տարբերակ չկա»,-…

29 mins ago

Wildberries-ը հոկտեմբերի 22-ից մտնում է վրացական շուկա

Wildberries-ի միջոցով ապրանքների վաճառքը և առաքումը Վրաստանում կմեկնարկի հոկտեմբերի 22-ից, դրանք կիրականացվեն վրացական գործընկեր ընկերության…

45 mins ago

«Տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի քննարկվում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ տարածքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն չի քննարկվում․ «Որոշ գործընկերներ…

48 mins ago