Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը ևս մեկ հարված է Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, Ադրբեջանը առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ նշելով.
«Այս անցակետի տեղադրումով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում, այս քաղաքականությունը Ադրբեջանը որդեգրել է վաղուց. տարբեր անհիմն, կեղծ մեղադրանքներ առաջ քաշելով՝ նա փորձում է դիմել նման սադրանքների»:
Ղազարյանի խոսքով՝ առաջին հերթին Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ադրբեջանական կողմը երաշխավորել է, որ ԼՂ կապը Հայաստանի հետ, անվտանգությունն ապահովվելու են Ադրբեջանի կողմից, և քաղաքացիները, տրանսպորտային միջոցները, բեռները անվտանգ անցնելու են երկու կողմից:
«Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ ներկայացնելով, որ իբր ստուգում են, որ զենք չլինի, հաջորդ փուլում արդեն առաջ կքաշեն, որ ստուգում են քաղաքացիներին, նրանց անձնական իրերը և այլն:
Պետք է նշեմ, որ այս կետը փաստաթղթի կարևորագույն էլեմենտ էր, և 2020 թվականին տեղահանված արցախցիների մեծ մասը վերադարձավ՝ հաշվի առնելով, որ այդ երաշխիքները կան, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- ասել է նա:
Ըստ Ղազարյանի՝ արցախցիները պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն է տեղակայվել, բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում, և այժմ Արցախում փորձում են հասկանալ՝ արդյոք կա՞ վերջնագիծ, սահմանագիծ կամ համբերության բաժակ, որ ռուսական կողմն ունի այս առումով:
Հարցին, թե արդյո՞ք սա նաև Արցախի իշխանությունների համար է կարմիր գիծ, արտաքին գերատեսչության ղեկավարը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ եզրակացություններ բոլոր ուղղություններով վաղուց են անում, սակայն այս դեպքով ակնկալում են կոնկրետ քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՔՊ-ն Գյումրիում…