ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:Ըստ պաշտոնյայի՝ օրենքների ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, զարգացմանը նպաստելու և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն ավելի գրավիչ դարձնելու հանգամանքով:
«Ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Նշենք, որ ներկայումս Էկոնոմիկայի նախարարությունը 19 գործունեության տեսակի համար ծանուցման գործընթաց է անցկացնում, և ներկայացված նախագծերով առաջարկվում է 6 տեսակից հրաժարվել, ևս 6-ը փոփոխել և ավելացնել 1 տեսակ:
Առաջարկվում է հրաժարվել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունից, անասնաբուժասանիտարական փորձաքննությունից, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությունից և վաճառքից, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունից, գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների, մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունից և գարեջրի արտադրությունից: Սրանցից հրաժարվում ենք»,- ասաց պաշտոնյան:
Հրաժարվելու պատճառը, ըստ Անի Իսպիրյանի, ոլորտային աջակցությունն է: Եղել են դեպքեր, երբ, օրինակ, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների համար՝ սկսած 2019-ից, ոչ մի տնտեսվարող չի դիմել, ոչ մի ծանուցում չի ներկայացվել, ոչ մի պետտուրք չի գանձվել:
Պաշտոնյան նաև կարծում է՝ ծանուցումն առհասարակ չի բերում որակի բարձրացման, ծանուցման գործընթացի մեջ վերահսկողական գործընթացը բացակայում է.
«Այսինքն՝ ծանուցումը պարզապես լրացուցիչ բեռ է, բյուրոկրատիկ քաշքշուկներ տնտեսվարողների համար»:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…