Լրահոս 24/7

Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում. Թանդիլյան

Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Արցախի մուտքի մոտ ադրբեջական անցակետի տեղադրումը, ակնհայտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։ 

Նաև այլևս ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի հատվածում չեն կարողանում ապահովել իրենց իսկ վերահսկողության ներքո գտնվող տարածքի տիրապետումը։ Արդյունքում, Արցախում գտնվող 120.000 մեր հայրենակիցներ գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Արցախը, որպես մեր միասնական հայրենիքի մաս․ կորստի առջև է։

Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում նախաձեռնող խմբի, միգուցե վարչության նիստ, որտեղ քննարկվում է կարևորագույն առաջնահերթության հարց․ հաջորդ նիստը անցկացնել Տեղու՞մ, թե՞ Դիլիջանում․․․ 

Կայացվեց աննախադեպ որոշում․ հաջորդ նիստն անցկացնել Դիլիջանում։ Հետաքրքիր է՝ ո՞ր հիմնավոր փաստարկները հիմք ծառայեցին այդպիսի որոշման համար։

Այո՛, կարող ենք շարունակել պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտականությունները, պահանջել ՄԱԿ-ից՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, պահանջել այլ պետություններից մեզ պաշտպանել։ 

Բայց Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։ 

Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, պատրա՞ստ ենք արդյոք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին, ինչպես արել ենք 35 տարի առաջ։ Այլ ճանապարհ չունենք։ 

Ժամանակն է գիտակցել, որ Արցախի ճակատագիրը որոշողը միայն Հայաստանն ու Արցախն են, հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի հավաքական կամքն ու ուժն անբեկանելի են»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago