Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն անդրադարձել է պատվաստումային գործընթացին, շեշտելով, որ ՀՀ-ում այն բարձր մակարդակով է իրականացվում:
«Գրեթե բոլոր երկրներում կարմրուկի բռնկման դեպքեր են գրանցվում: Նույնիսկ երկրներ կան, որ բավական մեծ թվով բռնկումը մեծ տարածում է ստացել: Վերջերս Ռուսաստանի Դաշնությունը տարածեց հաղորդագրություն, որ 44 երկրամաս կարմրուկի բռնկման մեջ է, և երկրում մասսայական պատվաստումներ են իրականացվում:
Այն, որ ՀՀ-ում մենք խնդիր չունեցանք, բերովի դեպքերի հետ կապված՝ լոկալ բռնկում գրանցվեց, և ներկայում համաճարակաբանական իրավիճակը հանդարտ է, կրկին ապացուցեց, որ ՀՀ-ում պատվաստումները բավականին բարձր մակարդակով են իրականացնում, և մենք ունենք կոլեկտիվ իմունիտետ, կոլեկտիվ պաշտպանվածություն: Միայն այն փաստը հաշվի առնելով, որ կարմրուկը վարակիչ հիվանդություններից ամենավարակելին է, այսինքն՝ 10 շփվածից 9-ը հաստատ հիվանդանում են, մեր երկրում շատ տարածում չստացավ, և, բարեբախտաբար, մենք շարունակում ենք էլիմինացված կարգավիճակը պահպանել»,- ասել է նա՝ հավելելով,- «Այս պահին մեր պատվաստումների ազգային օրացույցով մենք 15 պատվաստանյութով պայքարում ենք 18 հիվանդության դեմ, կառավարվում է 18 վարակիչ հիվանդություն»:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…