Հայաստանը Արցախին 3,5 միլիարդ դրամի անտոկոս վարկ կտրամադրի։ Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Վարկը կտրամադրվի՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար: Գումարը տրամադրվելու է 0,01 տոկոսով։