Լրահոս 24/7
27.04.2023

Էրդողանի վարչակազմը հերքել է այն վարկածը, թե նա սրտի կաթված է ստացել

Էրդողանի վարչակազմը հերքել է այն վարկածը, թե նա սրտի կաթված է ստացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գործող ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է այն տեղեկությունը, թե նա սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ պետության ղեկավարը «թեթև մրսել է» և նրա վիճակը գնահատել է «շատ լավ», հայտնում է Ahaber-ը։

«Այն պնդումները, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել, չեն համապատասխանում իրականությանը։ Նախագահը ուղիղ եթերի միջոցով կմասնակցի «Ակկույու» ատոմակայանում վառելիքի առաջին բեռնման արարողությանը»,- ասված է նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահի նախօրեին չեղարկել է իր մասնակցությամբ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել ապրիլի 27-ին նախատեսված Մերսին և Օսմանիե քաղաքներում հանրահավաքները, ինչպես նաև Կենտրոնական Անատոլիայի նահանգներում երեք ելույթ։ 

Հիշեցնենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ։  Երեքշաբթի՝ ապրիլի 25-ին, Էրդողանը երեք նախընտրական ելույթ է ունեցել մայիսի 14-ին նշանակված խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին։ Նա երեկոն պետք է ավարտեր Ulke TV-ի և Channel 7-ի հետ համատեղ ուղիղ հարցազրույցով։  

Էրդողանի ելույթը հեռուստատեսությամբ սկսվել էր նախատեսվածից մեկուկես ժամ ուշ, սակայն հաղորդման մեկնարկից 10 րոպե անց ընդհատվել է։ Որոշ ժամանակ անց ուղիղ հեռարձակումը շարունակվել էր, Թուրքիայի նախագահը ներողություն էր խնդրել ուղիղ եթերում վատանալու համար։

«Երեկ և այսօր ծանր օրեր էին, ես հիվանդացել եմ ստամոքսի գրիպով: Ինչ-որ պահի ես մտածեցի, որ սխալ կհասկացվի, եթե մենք չեղարկենք ծրագիրը: Մենք խոստացել ենք: Ես հայցում եմ հանդիսատեսի ներողամտությունը»,- ասել էր Էրդողանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է