

Իսպանիա այցի շրջանակներում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ալիկանտեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ալիկանտեի «Հայաստան» ասոցիացիայի նախագահ Հասմիկ Քոչարյանը նշել է, որ սկսել են գործունեություն ծավալել դեռևս 2007 թվականից։
«Հենց նույն թվականին էլ բացվել է մեր առաջին հայկական դպրոցը, ապա տեղադրվել է խաչքար։ 2018 թվականին բացվել է նոր դպրոց, որտեղ արդեն ունենք 85 հայ աշակերտ։ Ունենք նաև պարի խումբ»,-նշել է Հասմիկ Քոչարյանը։ Նա նաև ընդգծել է, որ սերտ համագործակցում են տեղի քաղաքապետարանի հետ։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել համայնքին միասնականության համար և նշել, որ համայնքային բոլոր մեծ և փոքր հաջողություններն արդյունքն են ներդրված ջանքերի և աշխատանքի։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնք մեծ հետաքրքրություն և պահանջարկ ունեն համայնքում։
Ներկաները հարցեր են ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի, զինվորական ծառայության, ներդրումների, բարեգործության, կրթական ծրագրերի և դասագրքերի, Հայաստան-Իսպանիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…