Քաղաքականություն

Պատրաստ ենք աշխատանքով ապացուցել մեր հանձնառությունը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկային միջոցառմանը:

Պաշտպանը կարևորել է ծրագրի իրականացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների և մանդատի շրջանակում աջակցել դրա հաջող ընթացքին.

«Մեր երկրում աշխատանքներ իրականացվել են մարդու հիմնարար իրավունքների իրացման և պաշտպանության համակարգը կատարելագործելու ուղղությամբ։

Այսօր այդ աշխատանքները շարունակելու և բազմապատկելու անհրաժեշտություն կա, ինչի ուղղությամբ պետք է ձեռնարկել լուրջ քայլեր։ Կարևոր է լուծել այս ոլորտում առկա խնդիրները և երաշխավորել մարդակենտրոն հասարակության ամրապնդումը Հայաստանում։

Մարդու իրավունքների պաշտպանի համար դա առաջնահերթություն է, իսկ այս ծրագիրը նման համակարգի ձևավորման և կատարելագործման լավագույն հնարավորություններից է։

Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմը պատրաստ են ոչ միայն խոսքով, այլև աշխատանքով ապացուցել հանձնառությունը նշված ոլորտում»,- ասել է Անահիտ Մանասյանն իր ելույթում։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Համագործակցության բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը (հեռավար), Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերհսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը:

Ծրագրի գործողությունները համահունչ են և նպատակ ունեն աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության 2020-2025 թվականների Ազգային ռազմավարության և ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության որոշ գերակայությունների իրականացմանը։

Թիվ 1

Recent Posts

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…

2 hours ago

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…

2 hours ago

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…

3 hours ago

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…

3 hours ago

Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…

4 hours ago

Արամ Առաջինը մեկնել է Վատիկան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…

4 hours ago