Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր ժամանել է Ստամբուլ։
Իլհամ Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և այլ պաշտոնյաներ։
Ադրբեջանի նախագահը կնոջ հետ կմասնակցի VII TEKNOFEST փառատոնի բացմանը։














