Վաշինգտոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ ընդունել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական փուլը՝ փորձելու հասնել տարաձայնությունների հաղթահարմանը և խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։
«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», – գրում «Թուրան» գործակալության թղթակիցը։
Սպասվող բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…