Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեդալների կարոտ էինք այս շաբաթ:
Եգիպտոսի մայրաքաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում մեր մարզիկներ Գագիկ Խաչիկյանը և
Հարություն Մերդինյանը նվաճել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալ նժույգի վրա:
Սպասենք մեր մյուս մարզիկներին: