Uncategorized @hy
30.04.2023

Սյունիքի մարզում մեկնարկել է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը

Սյունիքի մարզում մեկնարկել է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ համագործակցությամբ Գորիս քաղաքում անցկացրեց աշխատաժողով՝ Սյունիքի մարզում պաշտոնապես մեկնարկելով Հայաստանում հողերի դեգրադացման խնդրի համապարփակ լուծմանը նպաստող ծրագիրը։

Տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հայաստանի հողերի դեգրադացմա կանխման պարտավորությունների իրականացում հողերի կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում ՊԳԿ-ի կողմից՝ ԲԾԻԳ-ի հետ համատեղ:

Աշխատաժողովի նպատակն էր Սյունիքի մարզում համախմբել տեղի համապատասխան շահակիր կառույցներին՝ քննարկելու վերոնշյալ ծրագրի իրականացման առավել արդյունավետ տարբերակները:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ նախարարության և ՊԳԿ-ի միջև առկա է արդյունավետ համագործակցության մեծ շրջանակ։

Անդրադառնալով Կառավարության 2021-2026թթ․ շրջակա միջավայրի պահպանության և պարենային անվտանգության միջոլորտային զարգացման ռազմավարական ծրագրերին՝ նախարարի տեղակալն ասաց, որ դրանցում մեծ տեղ է հատկացված բնական ռեսուրսների հաշվեկշռի բարելավման, էկոլոգիական գյուղատնտեսության, շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության նվազեցման, անապատացման և հողերի դեգրադացիայի դեմ պայքարի հարցերին։

Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում հողերի դեգրադացման կանխումը խթանելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից։

«Հողի կայուն կառավարումը հիմք է ավելի լավ արտադրանքի, ավելի լավ սննդի, ավելի լավ շրջակա միջավայրի և հետևաբար կյանքի ավելի լավ որակի համար», – ասաց տիկին Նասոյանը: Նա հավելեց, որ այս ծրագիրը ներառում է Սյունիքի Գորայք և Լոռու մարզի Թումանյան համայնքները։

Հայաստանում հողերի դեգրադացումը և անապատացումը պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ մարդածին (մարդու գործունեությամբ պայմանավորված) գործոններով:

Մարդածին պատճառները ներառում են գյուղատնտեսական անարդյունավետ պրակտիկաների կիրառումը, ինչպիսիք են ցանքաշրջանառության բացակայությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ օգտագործումը, գերարածեցումը արոտավայրերում և հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան հորեր) գերօգտագործումը, հողի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։

Ի հավելումն թվարկված պատճառների, կլիմայի փոփոխությունը ևս մեծացնում է երկրի գյուղատնտեսության համար ռիսկերը՝ արագացնելով հողերի դեգրադացման գործընթացը:

Այս ծրագրի հիմքում լանդշաֆտային մոտեցումն է, որը համահունչ է ԳԷՀ-ի տեսլականին՝ խթանելու կայուն ինտեգրված լանդշաֆտները՝ հողերի դեգրադացիայի կանխմանը հասնելու նպատակով:

Հողերի դեգրադացիայի հիմքում ընկած պատճառները վերացնելու և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերներին դիմագրավելու համար այս մոտեցումն առաջարկում է խնդիրների համապարփակ լուծում՝ ոլորտների ինտեգրացիայի, տարբերի շահակիր կողմերի ներգրավման և տարբեր մակարդակներում աշխատանքի միջոցով:

Աշխատաժողովին մասնակցեցին են Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կառույցների, քաղաքացիական հասարակության, կրթական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ակնկալվում է, որ ծրագիրը զգալի ներդրում կունենա Հայաստանում հողերի դեգրադացումը կանխելու և հողերի կայուն կառավարումը բարձրացնելու գործում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է