Սկսվել են Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները․ ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլրդ դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետբյուջեից:
Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թ.-ին:
Այն հատվածը, որն այժմ հիմնանորոգվում է՝ վերջին անգամ ասֆալտապատվել է 1984 թվականին, և երթևեկության համար անբարենպաստ լինելու պատճառով տարիներ շարունակ չի շահագործվել որպես Տավուշի մարզի այս հատվածը՝ Շամշադինը, մայրաքաղաքին կապող հիմնական ճանապարհ։
Փոխարենը շրջանի կենսական ճանապարհն անցնում էր Բերդ-Պառավաքար-Իջևան հատվածով, որով Բերդից Երևան կարելի էր հասնել մոտ 4-4,5 ժամվա ընթացքում։
Նոր հատվածի հիմնանորոգման շնորհիվ մայրաքաղաք տանող ճանապարհը կկրճատվի 1,5-2 ժամով։ Սա նոր կյանք կտա Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերին, նոր թափ կհաղորդի բիզնեսին և ներդրումներին, էականորեն կավելացնի տուրիստական ներհոսքերն ու կաշխուժացնի 15-ից ավելի բնակավայրերի կյանքը։
Սա քայլ է, որն էական է ոչ թե հերթական բարեկարգում դիտարկվելու տեսանկյունից, այլ արմատական, կենսական նշանակության հաղորդակցության նոր հնարավորություն է մի ամբողջ շրջանի համար, որն իրավացիորեն համարվում է Հայաստանի հյուսիսարևելյան դարպասը, և որի կենսամակարդակն ու մայրաքաղաքի հետ կապն ուղիղ ազդեցություն է ունենալու շրջանի զարգացման, բնակչության կյանքի որակի բարձրացման և ապագայի հեռանկարների տեսակետից։
Նվարդ Մելիքյան
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…