Քաղաքականություն

Գիտելիքի վրա հիմնված աշխատանքն առաջընթաց է. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր նշում ենք Աշխատանքի օրը։

Այս տոնի առիթով ուզում եմ վերահաստատել վերջերս Ազգային ժողովում արտահայտած այն միտքը, թե աշխատանքը և կրթությունն են մեր ունեցած բոլոր խնդիրների լուծման բանալին:

Վերստին՝ չեմ կարող աշխատանքը տարանջատել կրթությունից, որովհետև առանց աշխատանքի հնարավոր չէ կրթություն ստանալ, իսկ գիտելիքի վրա չհիմնված աշխատանքն ընդամենը չարչարանք է, հաճախ առանց ցանկալի արդյունքի:

Գիտելիքի վրա հիմնված աշխատանքն առաջընթաց է, կրթություն է, արդյունավետություն ու ստեղծագործական հաճույք: Հենց այս սկզբունքի վրա են հիմնված այն տնտեսական հաջողությունները, որ այսօր ունենք:

Հենց այս սկզբունքի վրա հիմնվող հարյուրհազարավոր աշխատողներն ու տնտեսվարողներն են ապահովում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տպավորիչ եկամուտները, հենց նրանք են մեծացնում հարգանքն աշխատանքի և կրթության նկատմամբ, ապացուցելով, որ գիտելիքի վրա հիմնված աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել անհավատալի հաջողությունների:

Աշխատանք՝ հիմնված գիտելիքի վրա և գիտելիք՝ ամրացած աշխատանքով ու փորձով. ահա այն սկզբունքը, որ արդիական ու մրցունակ պետք է դարձնի մեր տնտեսությունը, մեր բանակը, մեր դիվանագիտությունը, մեր կրթական համակարգը և ընդհանրապես՝ մեր պետությունը:

Ընդ որում, բազմաթիվ ոլորտներում կարևորելով ստանդարտների հաստատումը, գիտելիքի ստանդարտացումն ամենևին էլ օգտակար չենք համարում, որովհետև պատշարին հարկավոր է ի՛ր գործի համար անհրաժեշտ գիտելիքը, փականագործին ի՛ր, դիվանագետին ի՛ր, զինվորականին ի՛ր:

Բայց միանշանակ է և աներկբա, որ միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել և առաջընթացի:

Եվ ուրեմն, շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առիթով և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով բարձրացնում են Հայաստանը:

Հատուկ շնորհավորում ու ողջունում եմ այն օտարերկրացիներին, ովքեր աշխատանքի և տնտեսական գործունեության վայր են ընտրել մեր երկիրը: Բարով եք եկել»։

Թիվ 1

Recent Posts

Սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…

5 minutes ago

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…

7 minutes ago

Պարզապես չի երևում, որ գոնե Փաշինյանին հեռացնելու հարցում ունեք բավարար ուժ, ուր մնաց՝ հաղթանակով հարբած Ալիևին զսպեք

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…

44 minutes ago

Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…

2 hours ago

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

18 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

18 hours ago