Քաղաքականություն

Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ։

«Սիրելի հայրենակիցներ,Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առթիվ:

Համաշխարհային այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատողներին, պաշտպանելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները:Մեր երկրում շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։

Այս առումով հատկապես կարևոր է աշխատաշուկային կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման օրենսդրական և գործնական արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Բացի այդ, առաջնային է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։

Այս տեսանկյունից Պաշտպանը կարևոր է համարում նաև մասնավոր սեկտորում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»:

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը

Մայր Աթոռում տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր տաճարը…

27 mins ago

2023 թվականին ընտրակաշառք ստացած 42 անձ է դատապարտվել, ընտրակաշառք տված՝ 2 անձ

ՀՀ-ում 2023 թվականին դատապարտվել է 2 548 անձ, որոնցից ճնշող մեծամասնությունը՝ 1894 անձ, չաշխատող և…

28 mins ago

Հեզբոլլահը պաշտոնապես հաստատել է շարժման առաջնորդ Նասրալլայի մահը

Պաշտոնական հայտարարությամբ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է իր գլխավոր քարտուղար Սայիդ Հասան Նասրալլայի նահատակության մասին։…

1 hour ago

Ադրբեջանը հետեւում է Ռուսաստանի օրինակին

«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ իր տարածքից վրացիներին արտաքսելու…

1 hour ago

9-ամյա աղջնակը, ով վնասվածք էր ստացել Վեդիի դպրոցում, մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ…

2 hours ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի…

2 hours ago