Լրահոս 24/7
01.05.2023

Էրդողանը պարտության վտանգի առաջ է կանգնած

Էրդողանը պարտության վտանգի առաջ է կանգնած

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը շարունակում է հետևել Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններին և վերլուծություններ կատարել ընտրական գործընթացի վերաբերյալ։

Մասնավորապես պարբերականը հայտնել է, որ ընտրությունները գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար մեծ ռիսկեր են պարունակում, և նա կանգնած է պարտության վտանգի առաջ։ Հաղորդվում է, որ Էրդողանիգլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, իսկ ընդդիմությունը՝ կարող է դեպի արևմուտք կողմնորոշվել։

Պարբերկանի վերլուծաբանները նշել են, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախարդանքը չի աշխատում», և , ըստ հարցումների, ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարծես թե առաջ է անցել մրցավազքում, չնայած Էրդողանը դեռևս փորձում է վերականգնել իր ժողովրդականությունը։

Հոդվածի հեղինակները գնահատել նաև այն արտաքին քաղաքական փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ հետԷրդողանական Թուրքիայում։ Անդրադառնալով ներկայումս Թուրքիայի և արևմուտքի հարաբերությունների վատթարացման և Էրդողանի հռետորաբանության կոշտացման պատճառներին, վերլուծաբաններն առանձնացրել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 համակարգերի գնումը, ինչպես նաև Անկարայի վերաբերմունքը Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի ժողովրդավարական ուժերի նկատմամբ։

Վերլուծաբանները կարծում են, որ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորած կառավարությունը առաջընթաց կարձանագրի տնտեսության բարելավման և ժողովրդավարական նորմերի կիրառման գործում, օրինակ՝ որոշ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և ընտրված քուրդ քաղաքապետերին իշխանությունից հեռացնելու Էրդողանի պրակտիկան դադարեցնելին։

Միևնույն ժամանակ վերջիններս Թուրքիայի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ չեն ակնկալում. մասնավորապես Թուրքիայի դիրքորոշումները Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ, ինչպես նաև նրա դիվանագիտությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ հիմնականում կմնան անփոփոխ։

Նշվում է, որ չնայած Քըլըչդարօղլուի կառավարությունն ավելի հաճելի և պատրաստակամ դաշնակից կլինի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար, նրա դիրքորոշումները Ռուսաստանին կամ Սիրիային վերաբերող հարցերի վերաբերյալ դժվար թե փոխվեն: Հայտարարելով, որ Թուրքիան չի ցանկանում դիմակայել Ռուսաստանին, քանի որ Ամերիկայի ներկայությունը տարածաշրջանում ժամանակավոր է, հոդված հեղինակները գրում են. «Քըլըչդարօղլուի կառավարությունը դժվար թե միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին կամ ավելի ակտիվ դեր խաղա Ուկրաինայում՝ նախընտրելով դիրքավորվել որպես միջնորդ»։

Ռուսաստանի հետ կապված մտահոգության մյուս պատճառը՝ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն է, որը լարվածություն է առաջացրել ԱՄՆ-ի հետ։ Ինչ վերաբերում է քրդական հարցին, ապա հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուի կառավարությունը նույնքան դժկամությամբ կհեռանա Սիրիայից կամ հաշտություն կնքի այնտեղի քուրդ ապստամբների հետ, որոնք, ըստ Թուրքիայի, Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներն են։

Բացի այդ վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրել այն բանին, որ Քըլըչդարօղլուի կառավարությունը հավանաբար կվերականգնի Սիրիայի հետ հարաբերությունները, միգուցե 3.6 միլիոն սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու համար, որոնք ներկայումս գտնվում են Թուրքիայում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է