Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են ադրբեջանական իշխանությունների կողմից հայ հոգևորականներին ուղղված պահանջին՝ լքելու Դադիվանքը։
«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։
Ինչ վերաբերում է Դադիվանքի՝ աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,- այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

















