Միացյալ Նահանգները ներգրավված չէ Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակումներին և չգիտի, թե ով է կանգնած այդ հարձակումների հետևում:
Ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
CNN հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ «ծիծաղելի» է համարում Ռուսաստանի Դաշնությունում արված հայտարարությունները Կրեմլի վրա հարձակումներին Վաշինգտոնի ենթադրյալ մասնակցության մասին։
«ԱՄՆ-ն այս ամենի հետ կապ չունի։
Մենք իսկապես չգիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում և փորձում ենք հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ: Այնուամենայնիվ, եթե անկեղծ լինենք, մենք պարզապես չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ», – ընդգծել է Սպիտակ տան խոսնակը։