Uncategorized @hy
04.05.2023

ԱՀ-ում ապրող և չաշխատող անձինք կստանան դրամական աջակցություն

ԱՀ-ում ապրող և չաշխատող անձինք կստանան դրամական աջակցություն

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության առաջարկությամբ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիր» օրակարգով:

«Լսումներին մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը, պատգամավորներ:

Խորհրդարանական լսումները վարել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Քննարկվել է շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված նոր սոցիալական ծրագիր:

Պետնախարարը հավաստիացրել է, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջափակման ընթացքում ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարման համար:

Նոր ծրագրի շահառուների ցանկում, նախնական տվյալներով, կընդգրկվեն Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք՝ ներառյալ երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ:

Գուրգեն Ներսիսյանի խոսքով ՝ ծրագրի շահառուներին կցուցաբերվի 40-50 հազար դրամական աջակցություն: Ծրագրի շարունակականության արդիականությունը կորոշվի յուրաքանաչյուր ամսվա ավարտից հետո:

Այնուհետև լսումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով:

Պատգամավորների կողմից հնչել են հարցեր, առաջարկություններ ծրագրի կազմակերպման ընթացակարգի, դիմումների ընդունման կարգի, հնարավոր խնդիրներից խուսափելու և ծրագրին առնչվող այլ հարցերի շուրջ:

Պետնախարարը նշել է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մայիսից, իսկ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի շահառուները աջակցությունից օգտվեն հունիսի սկզբին:

Լսումներին ներկայացված նոր սոցիալական ծրագիրը հավանության է արժանացել խորհրդարանականների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է