Լրահոս

ՆԳ նախարարը ԱԺ-ում սխալ տեղեկություններ է հայտնել «Պոլիգրաֆի» մասով . Իոնիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը գրում է.

ՆԳ նախարարը ԱԺ-ում սխալ տեղեկություններ է հայտնել «Պոլիգրաֆի» մասով։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, փորձելով խորհրդարանում խուսափել ընդունելուց, որ «Պոլիգրաֆ» ակումբի «մասկի-շոուի» ու 41 անձին մերկացնելով խուզարկելու արդյունքում ընդհամենը մի քանի գրամ «մարիխուաննա» են գտել, ասաց, որ հայտնաբերված նյութերից մի մասի փորձաքննության արդյունքները դեռ չկան։

Այնինչ, նախարար Ղազարյանի հայտարարությունից առնվազն 5 օր առաջ` ապրիլի 28-ին նախաքննական մարմինը արդեն իսկ ստացել էր փորձաքննությունների արդյունքները։Այդ ամբողջ օպերացիայի արդյունքում հայտնաբերել է մոտ 3,6 գրամ «մարիխուաննա»։

Որևէ գրամ կամ միլիգրամ ծանր, երիտասարդների կյանքեր խորտակող թմրանյութ (օրինակ` մեթամֆիտամին, նույն ինքը` «Կրիստալ») չի հայտնաբերվել։

Հիշեցնեմ, որ այդ օրը ակումբում ահաբեկված, ձերբակալված ու բաժնում մերկացվելով խուզարկված 41 անձանցից 90 տոկոսի մոտ ընդհանրապես որևէ ապօրինի բան չի հայտնաբերվել։

Ոստիկանությունը պետք է կարողանա գործել արդյունավետ` պայքարի ծանր թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ` առանց օրենք չխախտող քաղաքացիներին ահաբեկելու ու ստորացնելու։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

7 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

8 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

8 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

9 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

9 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

9 hours ago