Քաղաքականություն

Քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները:

Քննարկման առարկա են եղել 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը, 2024-2026թթ. ՄԺԾԾ առաջարկի հիմքում ընկած հիմնական սկզբունքները, ծրագրի ծախսային շրջանակը, ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղությունները:

Անդրադարձ է եղել ընդհանրական մոտեցումներ պահանջող այլ հարցերի ևս:Մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի և ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների և դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող մակարդակի պահպանմանը վերաբերող հարցերի շուրջ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նախագծերի որակի և արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել ամփոփել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ հնչած դիտարկումներն ու միջգերատեսչական քննարկումները:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

12 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

13 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago